«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի շրջանակում քննիչ հանձնաժողով ստեղծելը որակեց որպես ազգի խայտառակություն։
«Դա ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանը՝ իր շքախմբի հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Կարապետյանը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունները ձախողվելու են եկեղեցու դեմ պայքարում և համապատասխան հակահարված են ստանալու թե՛ եկեղեցուց, թե՛ հայ ժողովրդից։