Ռամզան Կադիրովին այժմ էլ շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության պատվավոր ճարտարապետ» կոչում։
Ռուսական ՏԱՍՍ-ը հայտնում է, որ պարգևը հանձնել ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը՝ Գրոզնիում Վլադիմիր Պուտինի անվան թաղամասի երկրորդ բակի բացման արարողության ժամանակ։
Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահը վերջերս արժանացել էր նաև զինվորական բարձր կոչման։ Պուտինի հրամանագրով՝ նրան շնորհվել էր բանակի գեներալ բարձրագույն զինվորական կոչում։