Իրանը Հորմուզի նեղուցում հարվածել է հեղուկացված գազ տեղափոխող լցանավի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Հորմուզի նեղուցում հեղուկացված նավթային գազ տեղափոխող խոշոր նավին հարված հասցնելու մասին: Իրանական կողմի պնդմամբ՝ տանկերը փորձել է անցնել Թեհրանի կողմից չարտոնված և «ապօրինի» համարվող երթուղով:

Թիրախավորված նավը կրում է «NV Sunshine» անվանումը:

«Մի քանի ժամ առաջ հարված է հասցվել հեղուկացված նավթային գազ տեղափոխող տանկերի, երբ այն պատրաստվում էր անցնել Հորմուզի նեղուցի հարավային երթուղով՝ մի երթուղով, որը չի ճանաչվում Իրանի կողմից», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի և էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Բացի այդ, Իրանը զգուշացրել է, որ չարտոնված երթուղիներով շարժվող նավերի թիրախավորումը չի սահմանափակվելու միայն Հորմուզի նեղուցով, և նման նավերը կհետապնդվեն ողջ տարածաշրջանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *