
Ստամբուլի Մալթեփե շրջանում փլուզված յոթհարկանի շենքի զոհվածների թիվը աճել է՝ հասնելով հինգի։ Այս մասին հայտնում է TRT Haber պարբերականը։ Հաղորդման մեջ ասվում է, որ փլատակների տակից հանվել է տասը մարդ։ Դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքները ավարտվել են։