«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է, քանի որ Պրոբացիայի ծառայությունը տնային կալանքի տակ գտնվող Մանուկյանին դատարան չի ներկայացրել
Գործն ապացույցների հետազոտման փուլում է։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին։
|
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնել է ․«Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ Մանուկյանին դատարան ներկայացնելու միջոցներ, սակայն նրան սահմանված ժամանակահատվածում դատարան տեղափոխելու հնարավորության բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է։ Նիստով նախատեսվում էր շարունակել դատական քննությունը՝ ապացույցների հետազոտման փուլում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Նույն օրը Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառվել է մեկամսյա կալանք, իսկ սեպտեմբերի 22-ից նրա նկատմամբ կիրառվել է երեք ամիս ժամկետով տնային կալանք՝ հաղորդակցության սահմանափակմամբ»։ |
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը ճաղերի հետևում է մայիսի 23–ից` լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Նույն գործով անցնում է նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։