
Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրի վավերացումը։ Ըստ համաձայնագրի, բանկը համաձայնել է Հայաստանին տրամադրել 240 մլն դոլարի ոչ արտոնյալ պայմաններով վարկ եւ 24.4 մլն դոլար` արտոնյալ պայմաններով։ Ըստ կառավարության, վարկը ուղղվում է հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին, իսկ ծրագրի նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը եւ նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Պարզ ասած` արցախցիներին աջակցելու անվան տակ գումար են բերում, բայց պարզ չէ, թե ինչ տոկոսադրույքով են այդ վարկերը հասնելու կարիքավորներին եւ ինչքան գումար է պետական գանձարան մտնելու: