«Երբեք մի հանձնվեք։ Այսօր ծանր է, վաղն ավելի վատ կլինի, բայց վաղը չէ մյուս օրը անպայման արև կծագի»։ — Ջեք Մա («Դոֆամին» ալիքի նախաբանի հեղինակը)
«Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Արագ փոփոխվող աշխարհում սա միակ մարտավարությունն է, որը Երաշխավորված տանում է ձախողման»։ — Մարկ Ցուկերբերգ, Facebook-ի համահիմնադիր
«Հաճախ ամենաամբիցիոզ նպատակներին հասնելն ամենապարզն է։ Մարդիկ բավարար չափով «խենթ» չեն՝ իրենց վրա վերցնելու անհնարին թվացող առաջադրանքներ։ Իսկ դա նշանակում է, որ դուք ավելի քիչ մրցակիցներ կունենաք»։ — Լարի Փեյջ, Google-ի համահիմնադիր
«Եթե սկսեք որևէ նոր բան անել, պատրաստ եղեք նրան, որ ձեզ սխալ կհասկանան»։ — Ջեֆ Բեզոս, Amazon-ի հիմնադիր
«Հաջողությունը վատ ուսուցիչ է։ Այն ստիպում է խելացի մարդկանց մտածել, թե իրենք չեն կարող պարտվել»։ — Բիլ Գեյթս, Microsoft-ի համահիմնադիր
«Պարզապես չարչարվեք չորսի փոխարեն։ Եթե մյուսները աշխատում են շաբաթական 40 ժամ, իսկ դուք քրտնաջան աշխատում եք 100 ժամ, նույնիսկ նույն բանն անելով՝ դուք կկարողանաք արդյունքի հասնել երկուսուկես անգամ ավելի արագ։ Այն, ինչի համար մյուսներից մեկ տարի կպահանջվի, դուք կկարողանաք անել չորս ամսում։ Իսկ եթե ծույլ եք, պարզապես ժամանակ մի վատնեք սեփական բիզնես սկսելու վրա»։ — Իլոն Մասկ, ինժեներ, գյուտարար, PayPal, SpaceX, Tesla ընկերությունների համահիմնադիր
«Անհնար է ապրել կյանքը՝ առանց որևէ հարցում ձախողվելու։ Իսկ եթե ապրում եք զգուշորեն՝ մշտապես վախենալով ձախողումից, դուք արդեն իսկ ձախողվում եք լռելյայն»։ — Ջոան Ռոուլինգ, գրող, Հարի Փոթերի մասին վեպերի շարքի հեղինակ
«Ձեռնարկատիրությունը պարզապես բիզնեսի տիրապետումը չէ։ Դա աշխարհին նայելու ձև է՝ հնարավորություններ գտնելով այնտեղ, որտեղ մյուսները խոչընդոտներ են տեսնում, և ռիսկի դիմելով, երբ մյուսները չեն համարձակվում»։ — Մայքլ Բլումբերգ, Bloomberg լրատվական գործակալության սեփականատեր
«Եթե կարծում եք, որ որևէ բան պետք է արվի, արեք դա ինքներդ։ Ուսումնասիրելով մեզ՝ ֆրանսիացիներիս, մենք լիքը լավ գաղափարներ ունենք, բայց հազվադեպ ենք դրանք կյանքի կոչում»։ — Բերնար Արնո, Louis Vuitton-ի գլխավոր տնօրեն (CEO)
«Ես միշտ ասում եմ, որ մեծ բանի մասին երազելը ոչ մի կերպ ավելի բարդ չէ, քան փոքր բանի մասին երազելը։ Մի վախեցեք երազել»։ — Ժորժե Պաուլու Լեման, բրազիլա-ամերիկյան 3G Capital ներդրումային ընկերության համահիմնադիր
«Ձեռնարկատերը ծնվում է ռիսկի ծարավով։ Բայց չի կարելի մոռանալ նաև մյուս որակների մասին՝ քաջություն, հավատ սեփական ուժերի հանդեպ և, ամենակարևորը, ձախողումներից սովորելու ու պարտություններից հետո ոտքի կանգնելու ունակություն»։ — Շելդոն Ադելսոն, Las Vegas Sands կորպորացիայի խորհրդի նախագահ
«Եթե առաջարկեք իրոք լավ ապրանք, որը պետք է մարդկանց, փողն անպայման ի հայտ կգա»։ — Ֆորեստ Մարս-կրտսեր, ձեռնարկատեր, Mars, Inc. հրուշակեղենի ընկերության ժառանգորդ
«Որքան էլ տաղանդավոր լինեք և որքան էլ ջանասիրաբար փորձեք, որոշ բաներ պարզապես ժամանակ են պահանջում։ Չէ՞ որ դուք չեք կարող երեխա ծնել մեկ ամսում՝ հղիացնելով ինը կնոջ»։ — Ուորեն Բաֆեթ, ձեռնարկատեր, ներդրող, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը
«Իմ ֆինանսական հաջողության գաղտնիքն այն է, որ կյանքիս ոչ մի րոպեի ընթացքում չեմ մտածել փողի մասին»։ — Օպրա Ուինֆրի, հեռուստավարող
«Երբ հետ եմ նայում անցյալի հաջողություններին, հասկանում եմ, որ ամենամեծ պարգևը եղել են հարաբերությունները մարդկանց հետ, ում հետ ինձ կապել է կյանքը։ Փողը պատահական բոնուս է»։ — Ռեյ Դալիո, Bridgewater Associates ներդրումային ընկերության հիմնադիր
«Մարդկանց մեծ մասը հանձնվում է՝ գրեթե հասնելով հաջողության։ Նրանք դուրս են գալիս մրցավազքից ֆինիշի գծից մեկ մետր առաջ՝ խաղի վերջին րոպեին և հաղթական քայլից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա»։ — Ռոս Պերո, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
«Բիզնես սովորելը նման է քայլել սովորելուն։ Դուք չեք հետևում պարզապես հրահանգներին․ դուք սովորում եք ընկնելով և ոտքի կանգնելով»։ — Ռիչարդ Բրենսոն, Virgin Group կորպորացիայի հիմնադիր
«Գաղտնիքն այն է, որ հաջողության հասնել կարելի է միայն բավարար վճռականության և ջանասիրության դեպքում։ Հեշտ ճանապարհներ չեն լինում»։ — Իզաբել դուշ Սանտուշ, Unitel բջջային օպերատորի և անգոլական Banco BIC բանկի համասեփականատեր
«Բոլորն ասում են, թե փողով երջանկություն չես գնի։ Չնայած դրան, եթե ես միշտ մտածում էի, որ շատ մեծ փողերը ինձ գոնե մի փոքր ավելի երջանիկ կդարձնեն, պարզվեց՝ դա այդպես չէ»։ — Սերգեյ Բրին, Google-ի համահիմնադիր
«Առաջին բանը, որ պետք է անեք ճանապարհորդության սկզբում՝ խանութից գնված քարտեզը աղբամանը նետելն ու ձերը գծելն է»։ — Մայքլ Դել, Dell համակարգիչների և բաղադրիչների արտադրող ընկերության գլխավոր տնօրեն (CEO)