20-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Ո․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *