49-ամյա տղամարդ է կասկածվում է սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 16։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել սեռական բնույթի բռնի գործողություններ։

«Ոստիկանները պարզել են տուժածի գտնվելու վայրը և մեկնել նրա մոտ որտեղ էլ Երևանի բնակիչ 30-ամյա Կ․ Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սվաճյան փողոցից ոմն Վրեժն իր ավտոմեքենայով տարել է «Սասուն» հյուրանոց, որտեղ, իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել։

Այնուհետև նրանք մեկնել են Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տղամարդը ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ կրկին սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ։

Երևանի քրեական ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ Վրեժը Երևանի բնակիչ 49-ամյա Վրեժ Գ․-ն, ով հոկտեմբերի 5-ին սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերի հետ միասին նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին»,- նշում է լրատվամիջոցը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *