
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ի որոշումը՝ մեղմացնել ռուսական դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները, Զապորոժիեում տեղի ունեցած հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա» թերթը։
«Այսօր Ռուսաստանը երախտագիտություն է հայտնել դիզելային վառելիքի արտահանման պատժամիջոցների մասնակի վերացման համար՝ Զապորոժիեում բնակելի շենքերի վրա նետելով հինգ կառավարվող ռումբ։ Այս պահին, ցավոք, հաստատվել է 12 մարդու, այդ թվում՝ երեք երեխայի մահը», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ ևս 14 մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են։
Նա հավելել է, որ Ռուսաստանը ճնշման ցանկացած մեղմացում ընկալում է որպես պատերազմը շարունակելու թույլտվություն։
«Անհրաժեշտ են տարբեր ազդանշաններ։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ պետք է դադարեցնի պատերազմը, և դրա համար պետք է զգա իր կորուստները», – ընդգծեց Զելենսկին։
Նա հավելել է, որ ներկայում հենց Ուկրաինայի հեռահար հարվածներն են հասնում այս արդյունքին։