Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 12-ին մտադիր են հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների՝ պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ փաթեթը։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նրա խոսքով՝ երկու օրվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհվել է ավելի քան 80 խաղաղ բնակիչ։ «Ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ կապահովի պատերազմը շարունակելու համար։ Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի»,- նշել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական դիզելային վառելիքի՝ ամերիկյան և համաշխարհային շուկաներ լայնածավալ մատակարարումների վերաբերյալ։