Առաջիկա օրերին ԵՄ-ն կհաստատեի հակառուսական ամենազանգվածային պատժամիջոցների փաթեթը. Կայա Կալաս

Հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ քննարկել են Ուկրաինային աջակցությունը, խնդիրները, որ կարող են ծագել ռուսական նավթամթերքի դեմ գործող պատժամիջոցների թուլացումից: 

Սակայն Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ հիշատակում չկա դիզվառելիքի հարցով Թրամփ-Պուտին համաձայնության վերաբերյալ: 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն էլ հայտարարել է, որ դիզվառելիքի պատժամիջոցների չեղարկումը Մոսկվային լրացուցիչ միջոցներ է տալիս պատերազմը շարունակելու համար։ 

«Ռուսաստանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ժամանակը չէ: Եվրոպան նման բան չի անի», – շեշտել է Կալասը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ԵՄ-ն մտադիր է հաստատել պատերազմի սկզբից ի վեր հակառուսական ամենազանգվածային պատժամիջոցների փաթեթը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *