Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում անցկացրեց 2-րդ ընկերական խաղը, այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը հանդիպեց Ինդոնեզիայի հավաքականին ու գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց։
Ավելի վաղ մեր թիմը 2:1 հաշվով հաղթել էր Հորդանանին։