
Հոլիվուդյան աշնանային սեզոնում հայտնի տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները վերածվել են բացասական կինեհերոսների։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Կինոգործիչները ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում տեխնոհսկաներին՝ մեղադրելով նրանց տեխնոլոգիաների եւ իշխանության չարաշահման մեջ։
Մարկ Ցուկերբերգը, Սեմ Ալթմանը, Իլոն Մասկն ու Էլիզաբեթ Հոլմսը հոլիվուդյան կինոպատմություններում հակահերոսներ են եւ նրանց գործունեությունը միանգամից մի քանի կինոնկարների հիմքում են դրվել, որոնց պրեմիերաները կայանալու են աշնանային սեզոնին։ Վերլուծաբանները նշում են, որ սա պատահականություն չէ։ Պարզապես կինոն այս կերպ է արձագանքում հանրային այն տագնապներին, որոնք առկա են՝ կապված տեխնոլոգիական կտրուկ առաջընթացի եւ ԱԲ շեշտակի զարգացման տեմպերի հետ։