Ուր են անհետանում կատուները՝ Հելոուինի տոնից առաջ

Իտալիայում կենդանապաշտպաններն ահազանգել են, որ երկրով մեկ նկատվում է տնային կատուների անհետացման դեպքեր։ Դա նրանք բացատրում են առաջիկա Հելոուինի տոնից առաջ կատարվող կատուների ծիսական զոհաբերություններով։ Այս մասին գրում է La Nazione պարբերականը։

Կենդանապաշտպանները նշում են, որ Հեոլուինի տոնի հետ կապված պահպանվել է մի ավանդույթ, երբ տոնից մեկ շաբաթ առաջ կատարվում են կատուների ծիսական զոհաբերումներ։ Ու հնարավոր է, որ մարդիկ, ովքեր այդ ամենին հավատում են ու այդ ամենը կատարում են, վճարում են, որպեսզի տնային կատուներին գողանան։ Նմանատիպ ծիսական զոհաբերության դեպք տեղի էր ունեցել դեռ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ հայտնաբերված մնացորդներով, պարզվել էր, որ իրականացվել է կատվի ծիսական զոհաբերություն եւ ապա՝ բացահայտվել էր մի ողջ կրոնական աղանդ։Դա եղել էր Չիտա դի-Կաստելոյում։ Ընդ որում, հատկապես թիրախում են լինում կամ սպիտակ կատուները, կամ սեւ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *