
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի վստահությունը, իսկ պետության ղեկավարի հետ կապված որոշումները կայացնում են բացառապես ուկրաինացիները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։ Այս կերպ նա պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով հայտարարել էր, որ Զելենսկին չի ցանկանում գործարք կնքել, խնդիրներ է ստեղծում ամբողջ աշխարհի համար եւ ժամանակն է, որ ուկրաինացիները փոխեն իրենց նախագահին։ Սիբիգան նաեւ ասել է, որ Զելենսկին ղեկավարում է երկիրը բախտորոշ ժամանակահատվածում, երբ Ուկրաինան պայքարում է իր անկախության, ազատության եւ արժանապատվության համար եւ արտասահմանից հնչող հայտարարությունները չեն կարող փոխել ուկրաինացիների՝ իրենց ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը։