
Ռուսաստանից, Եգիպտոսից և Վրաստանից դեպի Երևան 8 չվերթ հետաձգվել է, չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը:
Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի և առցանց տվյալներից։
Հետաձգվել է Azimuth և S7 Airlines ավիաընկերությունների Միներալնիե Վոդիից 3 չվերթ, Կրասնոդարից երկուսը և Նիժնի Նովգորոդից մեկը։ Հետաձգվել են նաև Շարմ էլ Շեյխից և Թբիլիսիից չվերթները:
Բացի այդ, չեղարկվել է Թեհրանից չվերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիի օդանավակայանը տեխնիկական պատճառներով փակ է մնում (առնվազն 32 չվերթ հետաձգվել Է ) օդանավերի ընդունման և բացթողման համար՝ ԱԹՍ-ի հարձակումից հետո: