«Լեռնային Արցախ» – «Ավշար Արարատ» խաղի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է դարպասապահը քարշ տալիս խոտածածկին հայտնված ֆուտբոլիստին, ինչից հետո վերջինս ոտքի է կանգնում և հարվածում դարպասապահին, ապա վիճաբանությանը միջամտում են խաղի մասնակիցները։
Թե՛ դարպասապահը, թե՛ նրան հարվածող խաղացողը հեռացվել են խաղադաշտից։
Տեսանյութ: