
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին քանդելու հարցը միջազգային քննարկման առարկա չի դառնա:
Ինչպես գիտեք Ադրբեջանը հողին է հավասարեցրել այդ եկեղեցին, որտեղ, վստահ եմ, Փաշինյանը մի ժամանակ կեղծ բարեպաշտությամբ մոմ է վառել, սեղմել մարդկանց ձեռքերը և կեղծ հայրենասիրական մարգարիտներ շարել:
Այս քրիստոնեական և մշակութային վանդալիզմի նկատմամբ իշխանության լռելու և անտարբերության պատճառը բոլորովին էլ պրագմատիկ հաշվարկը չէ, որ հանկարծ Ադրբեջանին չզայրացնեն:
Պատճառը ավելի խորն է` իշխանության մշակութային և հոգևոր առումով արժեզուրկ լինելն է: Նրանց համար եկեղեցին և մշակույթը կան այնքանով, որքանով կարող են սնել իրենց քաղաքական ստամոքսը:
Իշխանությունը վստահ է, որ ևս մեկ քրիստոնեական տաճար կորցնելու թեման կմոռացվի խորոված փարթիով: Իշխանությունը սրանով մեզ զրկում է ոչ միայն իրավական, այլև բարոյական իմաստով պաշտպանություն փնտրելու իրավունքից:
Իր ինքնության ամեն արժեքի ու քարի համար կռիվ չտվող ժողովուրդը ժամանակի ընթացքում ենթակա է ուծացման, դեգրադացման և ոչնչացման:
Հայ իշխանության ձեռքերով մեզ մեր բնում ուզում են մինչև վերջ խեղդել: Եվ այդ հարցը պատերազմով լուծելու խնդիր բնավ այլևս չկա: Ինքնաոչնչացման ռեժիմի գեներատորը վաղուց միացված է»: