Դանիայում երկու գնացք են բախվել


Ավտո


Այսօր առավոտյան Հիլլերյոդ և Կագերուպ բնակավայրերի միջև (Կոպենհագենից մոտ 40 կմ հյուսիս) բախվել են երկու գնացք, հայտնել է ոստիկանությունը։ Երկաթուղային աղետի հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել։ Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով փրկարարներ։

Տուժածներից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և պայքարում են կյանքի համար։ Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ խոսքը վերաբերում է երկու տարածաշրջանային գնացքների, որոնք բախվել են ճակատային ձևով՝ բավական բարձր արագությամբ։ Չնայած բախման ուժգնությանը՝ վագոնները դուրս չեն եկել ռելսերից և, բարեբախտաբար, չեն շրջվել։

«Բոլոր ուղևորները լքել են գնացքները», – նշել է փրկարար ծառայության ներկայացուցիչը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *