Կրեմլն արձագանքել է Զելենսկու առաջարկին

Ռուսաստանում ցանկանում են ոչ թե հրադադար, այլ երկարատեւ խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե Ուկրաինան կկարողանա նոր նախագահական ընտրություններ անցկացնել, եթե կայուն հրադադար հաստատվի վաթսուն օրով։

Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանը ձգտում է ոչ թե հրադադարի, այլ երկարատեւ խաղաղության եւ պատրաստ է դրան հասնելու համար անել ամեն բան։ Միաժամանակ՝ Պեսկովն ասել է, որ եթե Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, ապա նախագահ Պուտինը պատրաստ է հրահանգելու բանակին, որ ընտրություններին օրը հարվածներ չհասցվեն այդ երկրին։ Նա նաեւ ասել է, որ ռուսական կողմը երախտագետ է ամերիկացի բանակցողներին՝ Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում գործադրած ջանքերի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *