Էլի հարձակվել են Մոսկվայի վրա

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք։

Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 7:00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչում էր 417 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում», – գրել է նա։

Սոբյանինը հավելել է, որ այս ընթացքում Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 65 անօդաչու թռչող սարք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *