Բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում՝ Սիսիանում 6-ամյա տղային ապտակելու համար. ՔԿ

Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է դասապատրաստում իրականացնող 55-ամյա կինը ապտակում 6-ամյա երեխային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *