
Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին դիմումը և թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացրել է ԿԸՀ:
Կուսակցության ցուցակում ընդգրկված է 87 անձ։
Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Հայկ Մարությանը, երկրորդ տեղում Հակոբ Կարապետյանն է, երրորդ տեղում` Երևանի ավագանու անդամ Նարե Արամյանը: