Չարլզ III-ն ու Զելենսկին բանակցություններ են անցկացրել Բուքինգհեմյան պալատում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում ընդունել է Վլադիմիր Զելենսկիին. հայտնել է միապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Չարլզ III-ը Զելենսկուն ողջունել է Չինական ճաշասրահում, այնուհետև ուղեկցել իր անձնական ընդունելությունների սենյակ։ Նրանց բանակցությունները տևել են շուրջ 25 րոպե։

Միապետի հետ հանդիպումից հետո Զելենսկին մեկնել է բանակցությունների Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմի հետ։

Ենթադրվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինային ցուցաբերվող ֆինանսական և ռազմական օգնությունը, ինչպես նաև ռազմաճակատում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Կիևին ամերիկյան հետախուզական տվյալների փոխանցումը, ենթադրաբար, դադարեցնելու հարցը։ Բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիս չի նախատեսվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *