
Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրի, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ (Սև լիճ), խոշտանգվել և դաժանաբար սպանվել են հայ կանայք (Գայանե և Անուշ)։ Հետաքրքրվեցի, թե արդյոք նա պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել` աջակցելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում կատարված պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ եթե դա վերաբերի ադրբեջանական ռազմական և քաղաքական էլիտային։
Նրա պատասխանը ստորև»: