Հոկտեմբերի 14-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հավաստի տեղեկություն են ստացել, որ 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության․ հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։
«44-ամյա տղամարդը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,-հայտնում են Ոստիկանությունից։