Դատախազը Վեհափառի եղբոր համար առաջարկեց 3,6 տարի ազատազրկում սահմանել, եղբորորդու համար՝ 7,6

Արմավիրի մարզի դատարանում այսօր՝ հոկտեմբերի 15–ին, հանրային մեղադրողը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբոր` Գևորգ Ներսիսյանի, ու վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի համար պահանջում է 3-7 տարի ժամկետով պատժաչափ։

Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակցական սենյակ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8–ին, դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացրել։

Հիշեցնենք, որ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական շտաբի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են 2025–ի նոյեմբերի 2-ին: Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել են նոյեմբերի 3-ին, իսկ նոյեմբերի 29-ին կալանքը երկարացվել է 3 ամսով։

2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։

Մայիսի 7–ին նրանք ազատվել են տնային կալանքից, դատարանը որոշեց կիրառել վարչական հսկողություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *