4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Արտաշատում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում՝ Քաղպայմանագիրը, ՀՅԴ-ն եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ «Նոր դարաշրջան» կուսակցությունը։

Արտաշատում «Նոր դարաշրջան»-ի համայնքապետի թեկնածուն Տիգրան Բաղդասարյանն է։ Տեղեկացանք, որ ցուցակում ընդգրկված 4 թեկնածու ինքնաբացարկ են հայտնել՝ Արայիկ Մնացականյանը, Մարտին Մարգարյանը, Մարինե Սինեցյանը եւ Արթուր Ավագյանը։ Նշենք, որ «Նոր դարաշրջան» կուսակցությունը երկու համայնքում է առաջադրվել՝ Արտաշատ եւ Եղեգնաձոր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *