Ինչո՞ւ Միավորված ազգերի կազմակերպությունը ճնշում չի գործադրում Ալիևի վրա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար։ Խաղաղության համաձայնագրի աջակից Գուտերեշը, գերիների մասին սուր հարցին պատասխանելիս, սահմանափակվում է հպանցիկ անցումով ու ցավակցական խոսքերով։ 21 TV-ի Լրագրողը գլխավոր քարտուղարին հիշեցնում է օրեր առաջ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների կողմից բարձրացած աղմուկը՝ COP17-ի ծախսերի չարաշահման մասին։ Որպես օրինակ է բերվում հենց այն կրծքանշանը, որով ներկայացել էր Գուտերեշը։
Կոռուպցիոն ռիսկերի մասին հարցը ՄԱԿ-ի ղեկավարը փոխանցում է Շրջակա միջավայրի նախարարին։ Կա՞ կոռուպցիա հարցին նախարարը պատասխանում է հպարտությամբ: Բազմաթիվ գլոբալ վեհաժողովներ տեսած Գուտերեշն էլ նեղսրտած, կիսահեգնական նկատում է՝ իր կյանքում այս կրծքանշանից շատ ավելի թանկ նվերներ է ստացել։ Այս ամենի ֆոնին՝ ոչ մի խոսք Արցախի էկոհամակարգերի ոչնչացման ու Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներկայության մասին․ փոխարենը՝ կարճ պատասխաններ ու ժպիտներ: Մնում է հուսալ, որ մինչև հոկտեմբերի 30-ը Երևանի մռայլ եղանակը չի խանգարի Անտոնիու Գուտերեշին՝ հիանալու բիբլիական Արարատով, իսկ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցում չեն սահմանափակվի միայն ցավակցական խոսքերով և, ի վերջո, կանցնեն գործնական քայլերի:
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ