Արամ Ա Վեհափառն Անթիլիասի Մայրավանքում ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հինգշաբթի՝ 2026 թվականի հոկտեմբերի 15-ի առավոտյան, Անթիլիասի Մայրավանքում հանդիպում է տեղի ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի և Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Միշել Իսայի միջև։

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ լիբանանյան ծագում ունեցող, Լիբանանի խնդիրներին քաջատեղյակ, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ անմիջական կապեր ունեցող և նրա բարեկամը հանդիսացող դեսպանի ներկայությունը մեծ առավելություն է Լիբանանի համար։ Հետևաբար, ակնկալվում է, որ Լիբանանը առավելագույնս կօգտվի ներկայիս դեսպանի դիվանագիտական ծառայությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *