«3+3»-ի երկրների ԱԳ նախարարների հերթական հանդիպումը Բաքվում կամ Երևանում անցկացնելու հարցն այս պահին համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆ

«3+3» տարածաշրջանային զարգացման հարթակի շրջանակում ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումները Բաքվում կամ Երևանում անցկացնելու հարցն այս պահին համաձայնեցման փուլում է․ այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

«3+3» պլատֆորմի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին։ Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումները տեղի են ունեցել Թեհրանում (2023) և Ստամբուլում (2024)։

«2026 թվականի Պետերբուրգյան XXIX միջազգային տնտեսական համաժողովում մեկնարկել է «վեցյակի» փորձագիտական երկխոսությունը։ Ներկայում համաձայնեցվում է արտաքին գործերի նախարարների հերթական նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում»,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունում։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *