
Հանքարդյունաբերության ֆորում 2026 -ի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև՝ լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի (think tank) ստեղծման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ։
Կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և պետական ու մասնավոր հատվածների երկխոսության համատեղ հարթակ՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանը և ոլորտի կայուն զարգացմանը։