ԱՄՆ նախագահը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնն Իրանի հետ հակամարտությունում կարող է միջուկային զենք կիրառել։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է լրագրողների հետ զրույցում՝ Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառումից հետո։
«Ինչի՞ համար պետք է այդպես անեմ, ինչո՞ւ պետք է միջուկային զենք կիրառեմ։ Մենք առանց դրա էլ պարզ միջոցներով լիովին ջախջախել ենք նրանց։ Ոչ, ես նման բան չեմ անի։ Միջուկային զենք կիրառել թույլ տալ չի կարելի ընդհանրապես ոչ մեին»,- նշել է Թրամփը։