Շիրակի մարզպետը Վահագն Ալեքսանյանի հետ նախօրեին շրջայց է կատարել Գյումրիում, տեղում դիտարկել միջին նորոգման աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ՀՀ Ազգային ժողովի
փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ նախօրեին շրջայց է կատարել Գյումրիում, որտեղ ՀՀ
վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել և շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների
բարելավման աշխատանքները։

 

Շրջայցի ընթացքում պատասխանատուները եղել են Գորկու,
Հասմիկ Կիրակոսյան և Շահումյան փողոցներում, տեղում դիտարկել միջին նորոգման աշխատանքների
ընթացքը, ծանոթացել իրականացված աշխատանքներին և քննարկել դրանց պատշաճ իրականացմանն
առնչվող հարցեր։

 

Գյումրիում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման
ծրագրերի շրջանակում 2026 թվականին նախատեսվում է միջին նորոգման ենթարկել շուրջ
15 կմ ճանապարհահատված՝ զուգահեռաբար շարունակելով նաև հիմնանորոգման ծրագրերը։ Իրականացվող
աշխատանքների նպատակն է բարելավել ճանապարհների վիճակը, բարձրացնել երթևեկության անվտանգությունը
և քաղաքի բնակիչների համար ապահովել առավել հարմարավետ տեղաշարժի պայմաններ։

 

Այնուհետև Դավիթ Առուշանյանն ու Վահագն Ալեքսանյանն
այցելել են Շիրակացի փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագիրը
ներառում է ճանապարհի տարանցիկ հատվածի բարեկարգում․ նախատեսվում է հիմնանորոգել շուրջ
2,4 կմ ճանապարհահատված։ Շրջայցի ընթացքում ընդգծվել է, որ ճանապարհաշինական ծրագրերը
պետք է իրականացվեն պատշաճ որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված
ժամկետներում՝ ապահովելով երկարաժամկետ ու կայուն արդյունք։

 

Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են նաև Գյումրու
նախկին Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի՝ Սևյանի ակումբի վերականգնմանն
առնչվող հարցեր։

 

Դավիթ Առուշյանն ընդգծել է կառույցի վերականգնման
անհրաժեշտությունը՝ կարևորելով դրա պատմամշակութային նշանակությունը և քաղաքային կյանքում
ունեցած դերը։ Մարզպետի խոսքով, շենքի վերականգնումը հնարավորություն կտա ստեղծել գյումրեցի
երեխաների և երիտասարդների համար ժամանակակից մշակութային կենտրոն, որտեղ նրանք կկարողանան
զարգացնել ստեղծագործական կարողությունները, ներգրավվել մշակութային ծրագրերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *