Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Գերմանիայում տեսակցել է դերասան Գոռ Հակոբյանին և նրա որդուն՝ Ֆելիքսին։ «Մեր ուժեղ ու պոզիտիվ Ֆելոն»,– ջերմ հրապարակումը մակագրել է Մենչը։
Հիշեցնենք, որ Ֆելիքսը այս տարվա օգոստոսին վիրահատվել է Գերմանիայում։ Գոռն այդ ժամանակ նշել էր, որ երեխան առաջիկա 9-12 ամիսների ընթացքում պետք է նորից քայլել սովորի և քիմիաթերապիայի ևս 5 կուրս անցնի։
Հիշեցնենք նաև՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել էր Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ: Երեխայի բուժման համար դերասանը ստիպված էր դրամահավաք հայտարարել։
«Ունեցվածքս արդեն հանել եմ վաճառքի, սակայն մինչև մեկնելն ունենք ընդամենը 5–7 օր ժամանակ, և այդ ընթացքում չենք հասցնի վաճառել այդ ամենը։ Այդ պատճառով դիմում եմ ձեր օգնությանը»,- դրամահավաքի մասին հայտարարել էր Գոռ Հակոբյանը: