Նշանավորելով մեր երկարատև ազդեցությունը սերունդների վրա


Աշխարհ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հիմնադրման 107-րդ տարեդարձին նվիրված ամենամյա հանդիսավոր ընթրիքին՝ «Նշանավորելով մեր երկարատև ազդեցությունը սերունդների վրա» խորագրով։

Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումներին, համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներին ու հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել է AMAA-ի հետ իր փորձառությունը՝ ընդգծելով կազմակերպության գործունեության և առաքելության կարևորությունը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *