Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք. գրում է Ermenihaber-ը։

Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին գլխավոր խորհրդական և «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նախկին պատգամավոր Էրթան Այդընը։

Այդընը 2012 թ.-ից եղել է Էրդողանի խորհրդականը՝ սկզբում վարչապետի, ապա նախագահի աշխատակազմում։ 2023 թ. ընտրություններում նա ղեկավարել է կուսակցության նախընտրական քարոզարշավը և համարվում է «Թուրքիայի դար» կարգախոսի հեղինակը։

Այս նոր գործողության արդյունքում ֆոնդային հետաքննությամբ կալանավորվածների թիվը հասել է 31-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *