Ֆրանսիայում անկարգություններից հետո ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 2700-ի։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«2700 ձերբակալություն, որոնցից 217-ը շաբաթ օրվանից կալանքի տակ են», – Դարմանենի խոսքերը մեջբերում է Le Parisien թերթը։
Նա նշել է, որ կալանավորվածների կեսը նախկինում դատվածություն չի ունեցել։
«Իրականում չափազանց խիստ միջոցներ են ձեռնարկվել», – ասել է արդարադատության նախարարը։