Հայտնաբերվել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող երիտասարդներ

ՆԳՆ-ից հայտնում են, որ քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդների:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի։

Ձերբակալվածները ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *