Ֆրանսիան բեկումնային պահի առաջ է կանգնել Փարիզի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես սա բեկումնային պահ եմ անվանում, քանի որ առաջին անգամ բախվել ենք ահաբեկչական գործողության, որը ծրագրվել է մեր համաքաղաքացիներին՝ մեր երեխաներին սպանելու նպատակով՝ նրանց մաշկի գույնի կամ նրանց վերագրվող կրոնի պատճառով», – լրագրողներին ասել է Մակրոնը։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, կրակոցներ են արձակվել Փարիզի արվարձանում գտնվող Իվելին դեպարտամենտի մի քանի վայրերում։ Մեկ մարդ զոհվել է, հինգը ստացել են լուրջ վնասվածքներ։ Տուժածների թվում է 12-ամյա մի աղջիկ։ Հանցագործը մեքենայից կրակել է ավտոմատ զենքով։ Նա ձերբակալվել է և կալանավորվել։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ դատախազությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն, որը, հավանաբար, կատարվել է ռասայական ատելության հողի վրա։