Հայկական ողբերգությունը չսպիացած վերք է մարդկության խղճի վրա․ Լիբանանի նախագահ

Հայկական ողբերգությունը չսպիացած վերք է մարդկության խղճի վրա. ասված է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հղված ուղերձում։

«Հիմնադրումից ի վեր Լիբանանը ապաստան է եղել իր սահմաններում պաշտպանություն փնտրող հայերի համար և նրանց դարձրել է իր ազգային միասնության անբաժանելի մասը: Հայկական ծագում ունեցող լիբանանցիները երբեք հյուր չեն եղել այս երկրում, այլ իսկական գործընկերներ են եղել երկրի կառուցման գործում, իրենց ներդրումն են ունեցել տարբեր ոլորտներում և անջնջելի հետք են թողել ժամանակակից Լիբանանի պատմության մեջ:

Արժանին եմ մատուցում հայ ժողովրդի տոկունությանը և իր ինքնության ու հիշողության պահպանման անսասան հանձնառությանը: Այս տարելիցի հիշատակումը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլ նաև նոր կոչ՝ մերժելու անարդարությունը, որտեղ էլ որ այն դրսևորվի, և աշխատելու հանուն ավելի արդար խաղաղության»,- նշել Է Լիբանանի նախագահը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *