Տիգրանաշենում խոչընդոտում են այն խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները, ինչի համար «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները հատկացրել են իրենց պարգևատրման ֆոնդը։
Այս մասին ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարել էին, որ պատրաստվում են Տիգրանաշենին խաղահրապարակ և տրանսպորտային միջոց նվիրել, իսկ տրանսպորտի խնդրի լուծմանն ուղղված ծրագիրը կիրականացվի Անկախության օրվա առիթով իրենց փոխանցված պարգևավճարների հաշվին։
Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ Տիգրանաշեն կատարած այցելությունների ընթացքում գյուղում ենթակառուցվածքային մի շարք խնդիրներ են արձանագրել։ Նրա խոսքով՝ դաշինքը որոշել է գյուղում նոր խաղահրապարակ կառուցել՝ փոխարինելով ներկայիս հին խաղահրապարակին։ «Տիգրանաշենում տրանսպորտային լուրջ խնդիր կա, բնականոն գործող տրանսպորտ չկա»,- ասել էր Աբրահամյանը՝ հայտնելով, որ Անկախության օրվա առիթով իրենց փոխանցված պարգևավճարները կուղղեն խնդրի լուծմանը։