37 տարի գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, մեքենաս դրանով եմ գնել. Ստեփանավան համայնքի ՔՊ թեկնածու

Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունում ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանը ընդդիմադիրների շրջանում ձերբակալությունների ֆոնին հետընտրական լարվածություն չի կանխատեսում, պնդում է նախկինում փորձ ունեցել է ընդդիմության հետ համերաշխ աշխատելու։

Իր թանկարժեք մեքենայի մասին լրագրողների հարցին ՔՊ թեկնածուն պատասխանում է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու շնորհիվ է կարողացել մեքենան ձեռք բերել. «մեր ընտանիքի հիմնական բիզնեսը գյոիղատնտեսությունն է։ Որպեսզի ավելորդ հարց չտայք գույքերի հետ կապված, կասեմ, որ դրանց մեծ մասը գյուղատնտեսական հողեր են», – ասում է Ներսիսյանը, հավելելով դրանցից 10 միավորը խոտհարքեր են, որոնք առանց վարձի է տալիս մարդկանց։

Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը հրաժարվեց մեկնաբանել. «Ինձ համար ցավ ա, որովհետև ինձ ծանոթ մարդիկ կան ձերբակալվածների մեջ, բայց կա անմեղության կանխավարկած և ես զերծ կմնամ ցանկացած հայտարարությունից», – ասաց Ներսիսյանը։

Նա հույս հայտնեց, որ 52% ձայներով ՔՊ-ն կհաղթի ընտրությունում, իսկ մյուս ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին հարցին պատասխանեց, որ այդ մասին անգամ չի մտածել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *