Իրանը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի մասնակցությամբ անցկացրել է տարածաշրջանային անվտանգության հարցերով առաջին քառակողմ հանդիպումը:
Բանակցությունների արդյունքներով՝ չորս երկրները պայմանավորվել են շարունակել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության շահերից բխող համագործակցության քննարկումները։
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մասնակիցները «համաձայնել են շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանի չորս երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ոլորտում»։
Հայտարարության մեջ բանակցությունների բովանդակության և հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել։