Ռոսկոմնադզորն առաջարկում է սահմանափակել մինչև 14 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր

ՌԴ կապի ոլորտը վերահսկող Ռոսկոմնադզորն առաջարկել է պարտադիր նույնականացում սահմանել սոցիալական ցանցերում և սահմանափակել մինչև 14 տարեկան երեխաների՝ համացանցում անցկացնելու ժամանակը։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին։

Ռոսկոմնադզորում նախաձեռնությունը բացատրել են անչափահասներին արգելված բովանդակությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Գերատեսչության ներկայացուցիչ Վալերիա Չերետսկիխը հայտարարել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս արգելափակել ողջ բովանդակությունը, որը գերատեսչությունը համարում է վնասակար։ Նա նաև անդրադարձել է Roblox-ի և Telegram-ի սահմանափակումներին՝ նշելով, որ դրանք դժգոհություն են առաջացրել դեռահասների շրջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *