Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդներին հայտնել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեին հայտնել է, որ Վոլոդիմիր Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա՝ ուղիղ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մեր ղեկավարը, հավանաբար, արդեն միլիոներորդ անգամ կրկնել է, որ եթե Զելենսկին իսկապես ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել, թող ժամանի Մոսկվա, որտեղ նրա համար կապահովվեն բոլոր պայմանները, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից։ Հենց դա է ասվել», – «Վեստի»-ին ասել է Ուշակովը ։

Նա նշել է, որ Ստուբն ու Ստյորեն ակտիվորեն փոխանցել են Զելենսկու՝ Պուտինի հետ ուղիղ բանակցություններ վարելու ցանկությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *