Ճանապարհ՝ առանց խաղաղությա՞ն. ԱԺ-ն վավերացրեց TRIPP նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ. քվեարկության հենց այսպիսի պատկեր արձանագրվեց ԱԺ ցուցատախտակին. TRIPP-ին կողմ էր միայն ՔՊ-ն, դեմ` «Ուժեղ Հայաստան»-ն ու «Հայաստան» դաշինքը: Միջպետական այս փաստաթղթով Հայաստանն անխոչընդոտ կապ է տրամադրում Ադրբեջանին՝ Սյունիքով Նախիջևան հասնելու համար: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կարծիքով՝ TRIPP–ի գործարկումը կարող է շատ մեծ սպառնալիքներ ստեղծել մեզ համար։ Ինչպե՞ս կարող են առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման վավերացնել այս փաստաթուղթը։ Ադրբեջանը կստանա իր համար բաղձալի ճանապարհը, ինչի հետևանքով էլ կսահմանափակվի Հայաստանի տնտեսական զարգացումը։ Կա լրջագույն ռիկս, որ ճանապարհը ստանալուց հետո Ադրբեջանը պարզապես Խաղաղության պայմանագիր չի ստորագրի: Ռիսկերի մասին է ահազանգում նաև ԱԺ «Հայաստան» խմբակցությունը. Աննա Գրիգորյանը բացում է փակագծերը։ Ի տարբերություն ընդդիմության, որևէ մտավախություն չունի իշխանությունը. Արարատ Միրզոյանը կամ իսկապես վտանգները չի տեսնում, կամ տեսնելով լռում է: Արարատ Միրզոյանի լավատեսությունը Հայաստանը չի ազատում այն անվտանգային մարտահրավերներից, որոնց բախվում է առանց Խաղաղության համաձայնագրի Ադրբեջանին տրվող ճանապարհի դեպքում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է ևս մեկ անգամ դրանք բացատրում Միրզոյանին: Իշխանությունը խոստանում է կայունություն, ընդդիմությունը ահազանգում է նոր զիջումների մասին․ Սյունիքով անցնող ճանապարհի իրական վտանգները թերևս պարզ կլինեն առաջիկայում:

Մանրամասն՝ տեսանյութում

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *