Հայաստանը 45.9 միլիոն դրամի ծախս է հաշվարկել՝ 2026 թվականին Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ իրականացված աշխատանքային այցերի և նախապատրաստական միջոցառումների համար։ Հարցն էլ ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Այդքան գումար ծախսած Կառավարությունը, սակայն, հարկ չի համարել անգամ մաքրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքը։ Համալիրում, նշենք, այս օրերին գործում է COP17–ի Կանաչ գոտին։
Քաղաքացիներն ահազանգում են, որ «Կանաչ գոտուց» մի քանի մետր հեռավորության վրա, օտարերկրացի հյուրերի աչքից հեռու, հակասանիտարական վիճակ է՝ աղբակույտեր ու գարշահոտություն։