Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. նոր փոփոխություն

Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար: Այս մասին երեկ Ազգային ժողովում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ դեռևս քննարկում են, թե հատկապես սոցիալական որ խմբերին դա կվերաբերի, և այդ հարցի պատասխանն առավել հստակ կլինի արդեն 2027 թ. հունվար–փետրվար ամիսներին։

Հավելենք, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է նոր կենսաչափական համակարգի գործարկումը։ Նոր կենսաչափական նույնականացման քարտի արժեքը լինելու է 5 950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28 650 դրամ։

Նոր համակարգի գործարկումը չի նշանակում, որ արդեն տրամադրված վավեր անձնագրերն ու նույնականացման քարտերը նոյեմբերի 1-ից ինքնաբերաբար անվավեր են դառնալու։ Դրանք պահպանում են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը, և անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։ Նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու դեպքում միայն հին փաստաթուղթը ճանաչվում է անվավեր։

Նոյեմբերի 1-ից «Հայփաս» ընկերությունը կբացի 14 գրասենյակ, իսկ 2027 թվականի սկզբին դրանց թիվը կհասնի 23-ի։ Երևանում սպասարկման նոր գրասենյակներ կբացվեն «Երևան Մոլում» և «Մեգամոլում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *